Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:

Հիշեցնենք՝ Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Հիշեցնենք նաև՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Related posts

Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով

Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ