Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

Ես հաստատում եմ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ հարցին:

«Վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Թուրքիայի նախագահի կողմից հրավեր է եղել՝ երկկողմ ֆորմատով»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք որ ընդհանրապես դրանք չեզոքացնենք: ՀՀ կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,- նշեց ԱԺ նախագահը:

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին