Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է