Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանի և Պարագվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Պարագվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա