Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա, հնգակողմ հանդիպումը վաղն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

Հունիսի 1-ին Մոլդովայում նախատեսված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։

«Ձեր նշած հանդիպումը սպասվում է հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակներում», – ասվում է մամուլի ծառայությունում։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է