Նիկոլ Փաշինյանը՝ Մեղրիի մոտակայքում ՌԴ սահմանապահ ծառայությունն ընդլայնելու մասին

«Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը ՀՀ-ի հանդեպ թշնամական է» ձևակերպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ: Ավելին, նա կարծում է, որ ամեն ինչ պետք է անել գործընկերային հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ սահմանապահ ծառայության կողմից Մեղրիի մոտակայքում շինարարություն իրականացնելու, սահմանապահ ծառայությունն ընդլայնելու մասին հարցին:

«Այդտեղ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված, և կարող եմ ասել, որ կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացվում: Եվ եթե այդ գործողություններն ինչ-որ մի համաձայնեցված շրջանակից դուրս լինեն և որևէ ձևով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերներ պարունակեն, մենք այդ հարցը, իհարկե, անպայման կքննարկենք»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ