Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել

Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցներին կարգելվի կրել կրոնական հագուստ կամ խորհրդանիշներ՝ ներառյալ հիջաբը, քրիստոնեական խաչերը կամ հրեական կիպպահները, հաղորդում է The Times-ը:

Նիդերլանդների արդարադատության նախարար Դիլան Եշիլգյոզը հայտարարել է. «Այս կանոնակարգով հստակություն կլինի համազգեստի չեզոքության վերաբերյալ։ Չեմ կարծում, որ կրոնի կամ հավատքի տեսանելի արտահայտությունը տեղին է համազգեստով սպաների համար: Նրանք մարդիկ են, որոնք ներկայացնում են իշխանությունը հատուկ առաքելությամբ»:

Եշիլգյոզը պնդել է, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև հատուկ քննչական մարմինների աշխատակիցները, որոնք կապված են քաղաքապետարանների հետ:

Թուրքական մամուլը Եշիլգյոզին համարում է Թուրքիայի մոլի թշնամին: Նա ընդգծված հակաթուրքական հայացքներ ունի, պաշտպանել է թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը, նիդերլանդական խորհրդարանի հինգ պատգամավորներից մեկն է, որը 2018-ին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։

Արդարադատությւան նախարարի աշխատասենյակում կախված է հայտնի լուսանկար՝ «106-ամյա հայուհին ավտոմատը ձեռքին հսկում է իր տունը» վերնագրով, որն արվել է 1990-ական թթ.:

Եշիլգյոզը 7 տարեկան է եղել, երբ հայրն ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ՝ խուսափելով թուրքական արդարադատության հետապնդումներից: Նա եղել է Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկներից:

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է