Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի մոտ ժամանակներս։

Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է», – նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։

Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդն է Ռյուտեն, փորձում էր կրճատել փախստականների հոսքը Նիդերլանդներ, մասնավորապես՝ պատերազմից փախած ապաստան հայցողների ընտանիքների անդամների դիմումների ընդունումը դադարեցնելու հնարավորությունը: Սակայն կոալիցիոն կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող համաձայնել ընտանիքի հետ վերամիավորվելու մարդկանց իրավունքների սահմանափակմանը:

Երկրի ընդդիմադիր որոշ կուսակցությունների առաջնորդներ կոչ են արել շուտափույթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նիդերլանդների ընտրական խորհրդից էլ հայտնել են, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի նոյեմբերի կեսերից ոչ շուտ:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները