Ներքաղաքական կյանքում փոթորիկներ չկան, որովհետև ազդեցության գործակալները չեզոքացված են. Նիկոլ Փաշինյան

Ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են՝ ամբողջությամբ և լիարժեք. ընդ որում՝ հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակներում են: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին:
«Ներքաղաքական կյանքում բա ինչի՞ փոթորիկներ չկան, որովհետև ազդեցության գործակալները չեզոքացված են, դրա համար էլ չկան. ֆինանսական աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են, բոլոր կոնսպիրատիվ կապուղիներն արձանագրված են:
Ով փորձում է այդ կոնսպիրատիվ կապուղիով անցնի՝ չագուճով տալիս ենք գլխին»,- նշեց նա։
Փաշինյանը վստահեցրեց, թե պողպատե մանդատը ողջ ուժով գործում է։
«Չի ուշացել, ճիշտ պահին է, միշտ էլ գործել է, ու համոզված եղեք՝ ինչքան օբյեկտիվ պահանջ լինի, գործելու է, որովհետև խոսքը ՀՀ պետականության մասին է, ժողովրդավարության, ժողովրդի ինքնիշխանության և ազատ կամարտահայտության մասին է: Իմ կարծիքով՝ ցանցը բացահայտված է, ոչ մի գաղտնիք այլևս չկա»,- ընդգծեց վարչապետը։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա