Նեպալում սպասվում են նոր սողանքներ

Չինաստանի ջրային տնտեսության նախարարության տվյալով՝ Նեպալում սպասվում են նոր սողանքները, որոնք կարող են լուրջ սպառնալիք դառնալ երկրի բնակիչների համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ջրային տնտեսության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Նեպալում դարձյալ սառցադաշտերի փլուզման վտանգ կա։ Տարածաշրջանում առկա են տարբեր չափերի մի քանի սողանքներ, որոնք ջրային հոսքի ազդեցության տակ կարող են իրական սպառնալիք ներկայացնել մարդու համար:

Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհվել է 950 մարդ, փրկվել է 10461 մարդ: Ներկայումս անհետ կորած է համարվում գրեթե 4200 մարդ, այդ թվում՝ 592 օտարերկրյա քաղաքացի։ Հիդրոէներգետիկ օբյեկտների առնվազն 933 աշխատակից կարող է արգելափակված լինել թունելներում:

Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալում հանկարծակի հզոր ջրհեղեղ է սկսվել։ Պատճառը Տիբեթի տարածքում տեղի ունեցած երկրաշարժն ու սողանքն էին, որոնք արգելափակել էին Լհենդե գետի հունը, ինչն էլ Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում էր առաջացրել:

Related posts

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան

Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի