Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը

Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի նիստում։

«Մեր խմբակցության նկատմամբ մեծ վստահությամբ հանդերձ, ես չեմ ձգտի վերընտրվել որպես դեմոկրատների առաջնորդ Կոնգրեսում: Ժամանակն է, որ նոր սերունդը ղեկավարելի խմբակցությունը»,- ասել է Փելոսին։

Այնուամենայնիվ, նա չի անցնում թոշակի, շարունակելու է աշխատել Կոնգրեսի ստորին պալատում։

Ներկայիս Կոնգրեսում Փելոսին զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Սակայն նոյեմբերի 8-ին կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, վերահսկողությունն անցնում է Հանրապետական կուսակցությանը։

Կոնգրեսի ստորին պալատի հաջորդ խոսնակը կլինի հանրապետական։ Ինչպես և սպասվում էր, շուտով այս պաշտոնը կզբաղեցնի Քևին Մաքքարթին, ով մինչ այժմ եղել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավարը։

Related posts

Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ