Նեթանյահուն իր առաջին ելույթն ունեցավ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո

Նեթանյահուն իր առաջին ելույթն ունեցավ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո և անմիջապես անցավ բուն թեմային։

Վարչապետը դիմեց «իրանական ժողովրդի բոլոր շերտերին՝ պարսիկներին, քրդերին, ադրբեջանցիներին, բելուջներին և ահվազ արաբներին՝ կոչ անելով նրանց թոթափել բռնապետության լուծը և Իրանին տանել դեպի ազատություն և խաղաղություն։

Նա ասաց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողությունները կստեղծեն պայմաններ, որպեսզի իրանցիները իրենց ճակատագիրը վերցնեն իրենց ձեռքը։

Նեթանյահուն նաև շնորհակալություն հայտնեց Դոնալդ Թրամփին իր «պատմական առաջնորդության» համար և ընդգծեց.
«Այս մարդասպան ռեժիմին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք, որը կարող է սպառնալ ամբողջ մարդկությանը»։
Նա նաև դիմեց Իսրայելի քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին։ Առաջիկա օրերին, «Առյուծի մռնչյուն» գործողության շրջանակներում, բոլորը կարիք կունենան տոկունության և արիության, ասաց վարչապետը։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ