Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում։

Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից։

Նշենք, որ Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսի 7-11-ը: Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Թուրքիան կբացի օդային տարածքը Իսրայելի վարչապետի ինքնաթիռի համար:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը