ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը սեպտեմբերի 4-ին Ոստիկանության վետերանների խորհրդի մասնաշենքում հանդիպել է ներքին գործերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Կառլոս Ղազարյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում ունեցած մեծ ներդրումների համար հանձնել «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան։

Կառլոս Ղազարյանը երկար տարիներ ծառայել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։

Հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցած սպան 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարը, այնուհետև պետական համակարգում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև վետերանների աշխատանքը, նրանց ունեցած ներդրումը ՆԳՆ համակարգի զարգացման հարցում, կարևորվել նրանց փորձառությունը սերունդների միջև կապի ամրապնդման գործում։

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված