ՆԳ նախարարը ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում

Տեղեկություններ են շրջանառվում, թե աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

ՆԳՆ-ից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։

«Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Related posts

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում

Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ