ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռիգայում էր

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-20-ը աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում էր։

Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։

Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։

Ոստիկանության պետական քոլեջում պատվիրակության անդամներին ներկայացվել են ծառայողների կրթության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև Ներքին անվտանգության ակադեմիայի և Քննիչների կրթական կենտրոնի գործունեության մանրամասներ։

Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Related posts

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի