Նարիշկինը հաստատել է, որ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ԼՂ-ում Սիրիայից վարձկանների վերաբերյալ հստակ տեղեկություն է ստացել

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ տվյալներ է ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Վերջինիս խոսքով` ՌԴ ԱՀԾ-ն «հստակ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից ու առաջին հերթին` Սիրիայից»:

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը:

Նա նաև նշել է, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին:

«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և աշխատանքի առանձին տարրեր տեսնում»,-ասել է Նարիշկինը:

 

Related posts

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար

Մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք. վարչապետ