Նարեկ գյուղում կորած քաղաքացիները հայտնաբերվել են

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են քաղաքացի Կ․ Ս․-ին։

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել է երեք քաղաքացի։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել էին Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․):

Related posts

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը

Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասել է ընկերուհուն