ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի համար նախատեսված զենք-զինամթերքով ցանկացած տրանսպորտ կոչնչացվի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զինելուն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մեքենաները՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զենքով և զինամթերքով, որոնք ժամանել են երկրի տարածք, կոչնչացվեն։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենքով լցնել Ուկրաինան: Նշեմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել ուկրաինական զինված ուժերի կարիքների համար զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ասել է Շոյգուն։

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը