Նատալյա Արզաքանցյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Երեւանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

Կուսակցության տարծած հայտրարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է խորացնում առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը:

Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ է լծվել պետության կերտման գործին:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր