«Նույն վեթինգը: Վեթինգը չի եղել, և լավ է, որ չի եղել, որովհետև մենք ընդհանրապես շանսը կկորցնեինք ամեն ինչի, որովհետև մենք պարտավոր ենք խնդիրներին նայել խորությամբ:
Ես էլի մեր գործընկերներին ազնվորեն ասում եմ (չգիտեմ՝ գուցե իրենք նեղանում են դրանից), ասում եմ՝ մեր դատաիրավական համակարգի խնդիրը ոչ թե Սահմանադրության, մեր իրավական մտածողության մեջ է: Ու այդ իրավական մտածողությունը կոնկրետ տեղ ունի: Այդ իրավական մտածողությունը ձևավորված է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Սահմանադրությունը փոխես-չփոխես, մինչև այդ եթե մտածողությունը չփոխես, ոչինչ չի փոխվի:
Եկեք գնանք, դատական համակարգը նայենք: 2018-ից հետո տասնյակներով նոր դատավորներ են նշանակվել, եթե ոչ՝ ավելի շատ, բայց այդ մթնոլորտի մեջ… Մթնոլորտն ինչպիսի՞ն է: Այդ մտածողությունն է խնդիրը»,- ասաց նա:
Փաշինյանը կարծում է՝ պետք է նախ հասկանալ խնդիրը, ապա լուծումներ գտնել դրա համար. ««Նեսոյի քարաբաղնիսը» մեր ամենադիպուկ բնորոշումներից է. տաքություն ունի, դոշակները լցրու վրեն, նստի գլխին: Մեզ ինչի՞ մեջ են մեղադրում, ասում են՝ արա՛, ա՛յ Կառավարություն, մենք դարերով «Նեսոյի քարաբաղնիսն» ունենք մեթոդ, փոխարենը գնայիք, դատական համակարգում անեիք «Նեսոյի քարաբաղնիս», ժողովրդավարությունն անեիք «Նեսոյի քարաբաղնիս»… Բոլոր հնարավոր տեղերում «Նեսոյի քարաբաղնիս» անեիք: Մենք ասում ենք՝ ոչ, պիտի հասկանանք պրոբլեմը»: