Նախնական տվյալներ Արագածոտնի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից:

Աշտարակում ընտրություններին մասնակցել է 19 140 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 502: 14 732 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ունի 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունն ստացել է 1176 ձայն:

Թալինում ընտրություններին մասնակցել է 19 760 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 234: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայնով: Երկրորդը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն է՝ 2882 ձայն, երրորդը՝ «Հայք» լիբերալ կուսակցությունը՝ 1624 ձայն:

Ապարանում ընտրություններին մասնակցել է 11 383 մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 257: Առաջատար է «Կարեն Եզիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ 7421 ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 3705 ձայն:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի