Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

Կառավարության հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման՝ հինգ տարին մեկ լինելու հանգամանքը:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ըստ հիմնավորման՝ ուսումնական հաստատութան ուուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների. ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի տնօրենը, վարչատնտեսական գործընթացի կառավարումը կիրականացնի վարչատնտեսական մասի համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Համակարգողի ընտրությունն ու նշանակումը ևս իրականացվելու է սահմանված կարգով մրցույթ հայտարարելու արդյունքում՝ հստակ պահանջների առկայության պարագայում: Ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար համարվող գործառույթներով: Աշխատանքներն օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համագործակցային մեխանիզմով: Հաշվի առնելով համակարգողի գործառույթների կարևորությունը և պատասխանատվության շրջանակը՝ կարևորվում է նաև վերջինիս նշանակումը մրցութային կարգով, ինչպես տնօրենի դեպքում է:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ