Նախապատրաստվում է Լուկաշենկոյի այցը Միացյալ Նահանգներ. ԱՄՆ բանագնաց

ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը Բելառուսի նախագահի հետ բանակցություններից հետո հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԱՄՆ հնարավոր այցի նախապատրաստման մասին: Նրա խոսքով՝ Լուկաշենկոն հրավիրված է մասնակցելու Խաղաղության խորհրդի հետագա նիստերին:

«Մենք քննարկել ենք նախագահ Լուկաշենկոյի հնարավոր այցը ԱՄՆ և կաշխատենք դա կազմակերպելու ուղղությամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը անընդհատ խոսում է նախագահ Լուկաշենկոյի մասին՝ որպես իր շատ լավ ընկերոջ և հարգված համաշխարհային առաջնորդի»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ անդրադարձ է եղել միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի շուրջ իրավիճակին: Քոուլը հավելել է, որ Բելառուսի նախագահի կարծիքը շատ արժեքավոր է:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները