Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում:

Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում:

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն ու նորանոր հաջողություններ է մաղթել Հորդանանի թագավորին:

 

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է