Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:  ՀՀ նախագահի աշատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկցնում է, որ նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ նրանք համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը ու ազգային միասնականությունը:

Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրս մեր նպաստը պետք է բերենք դրանց լուծմանը, որպեսզի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:

Related posts

Սուրեն Պապիկյանը մի խումբ սպաների կոչումներ է շնորհել

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճել