Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը որևէ փուլում չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին Բաղդասարյանն ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ կուսակցությունների մասին օրենքի, և՛ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է: Մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասել է Բաղդասարյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը