«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն։

ՀՖՖ-ից հայտնում են՝ փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտը» հաղթեց «Երևանին»։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ Ալեքսանդր Դիբրիվնու թիմից հաղթանակը կերտեցին Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը, Սարգիս Մարգարյանը, դուբլ ձևակերպեցին Էդուարդ Մկրտչյանն ու Համլետ Մանուկյանը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Արթուր Պատատյանը։

Խաչատուր Միքայելյանի թիմից պատասխանեցին Արթուր Պատատյանը։ Նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

«Սիեվնն» էլ դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր։ Արթուր Նահապետյանի թիմը 6:2 հաշվով հաղթեց «Լոգիկոնի» հետ դիմակայության 2-րդ մրցավեճում:

Related posts

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Ո՞ր հարցերով կարող են քաղաքացիները դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը