Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի -Կոբիի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։

Related posts

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են