Մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար դրամ. գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնել է, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է տանտիրոջ որդին: Հետագա միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է