Մուշի ոստիկանները օգոստոսի լույս 5-ի գիշերը ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օգոստոսի լույս 5-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրում բնակվող 32-ամյա մի տղամարդ թմրամիջոց  է պատրաստում, պահում և օգտագործում։ Նույն օրը՝ լույսը չբացված, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ՝ սպիտակ, յուրահատուկ հոտով փոշենման զանգվածով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ այն «PVP» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով՝ իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Դեպքի առթիվ Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը