Մոտ օրերս կլինի պաշտոնական հայտարարություն. Շիրակի մարզպետը՝ ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին

Մենք Գյումրիում չենք պարտվել, քանի որ այն արդյունքները, որ ՔՊ-ն գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է՝ 17 200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ բան չէ: Գյումրեցին սիրելիս սիրում է, չսիրելիս իր դիրքորոշումը հստակ արտահայտում է: Միանշանակ սիրել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«ՔՊ-ն ավագանիում ունի 14 մանդատ և ամենամեծ խմբակցությունն է. դրանից կարելի է հետևություններ անել:

2-3 մանդատներով ու, ի դեպ, ոչ կոալիցիա կազմելով համարում են, որ կառավարում են անելու Գյումրիում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՔՊ-ն Գյումրիում առաջադրելո՞ւ է քաղաքապետի թեկնածու, Առուշանյանն ասաց. «Թեկնածուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինի պաշտոնական հայտարարություն»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի վերաբերյալ լուրերին, ապա մարզպետն ասաց հետևյալը.

«Ես, բնականաբար, հրաժարական չեմ ներկայացնելու: Վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկը աշխատանքից չի ազատվելու, և ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուների, իրենց ավագանու անդամների»:

Related posts

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր