Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 20 րոպե անց վերադարձել է օդանավակայան

Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռի ուղևորների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Աէրոֆլոտ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:

«Օդանավի հրամանատարը հաղորդել է ռադիոկապի համակարգի մասնակի խափանման մասին: Որոշում է կայացվել վերադառնալ թռիչքի օդանավակայան: Ուղևորների ու անձնակազմի կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

Ինքնաթիռը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո տագնապի ազդանշան էր փոխանցել և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով:

Related posts

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Չեմ տեսնում Թուրիքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս գալու մասին

Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտ ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. ԱԽ քարտուղար