Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կապում է ուկրաինական հակամարտության կարգավորման հետ, Մոսկվան նման մոտեցումը սխալ է համարում` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ամերիկացիները կարծում են, որ նախ պետք է լինի կարգավորումն Ուկրաինայում, իսկ հետո արդեն հարաբերությունների զարգացումը տնտեսության, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում: Մենք կարծում ենք, որ դա սխալ մոտեցում է»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «տանգոն պետք է երկուսով պարել», ինչը ԱՄՆ-ն դեռ չի ցանկանում, և Մոսկվան այս հարցում շտապելու տեղ չունի:

«Երբ ամերիկացիները պատրաստ լինեն հարաբերությունների իրական վերականգնմանը, մենք նույն կերպ կարձագանքենք», – ասել է Պեսկովը:

Related posts

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն