«Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին». Լավրովը գնահատել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնությունը պատճառ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված «հույզերը սրելու» համար, Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Հանգիստ նստել ենք, սկսել պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարգավորենք այս իրավիճակը: Մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները հատկացրել են նման աջակցություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որևէ պատճառ չեմ տեսնում հույզերը սրելու համար այս ոչ շարքային, սակայն հանգիստ կարգավորվող իրավիճակում։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը հայտարարություն է արել` կատարվածը մեկնաբանելով որպես թյուրիմացություն, և որ ամենակարևորն է սահմանի բացակայությամբ, որը պետք է սահմանագծվեր: Ոչ ոք երբևէ դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ անցնեն նման աշխատանքի: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում»,- Սիերա Լեոնեի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցութունների ավարտին կայացած ասուլիսում ասել է Լավրովը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին