Մոսկվան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մոտ ժամանակներս մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը», – ասել Է Զախարովան:

Մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Վրաստանում, նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության վերացմանը»:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում