Մոսկվան դարձել է կյոկուսինկայ կարատեի հավաքատեղի

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 17-ին մեկնարկեց կյոկուսինկայ կարատեի այդ երկրի պատանիների միջազգային բաց առաջնությունը, որը պատկառելի պատվիրակությունների մրցավայրի է վերածվել: Աշխարհի 17 երկրների ավելի քան 1700 ուժեղագույն մարզիկ-մարզուհիներ կվիճարկեն մրցաշարի համար նախատեսված մեդալներն ու գավաթները: Արեւելյան այս յուրատիպ մարտարվեստը մեծ ճանաչում ունի մեր հանրապետությունում՝ շնորհիվ Հայաստանի կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Շիհան Կարեն Մանուկյանի: Եվ այն փաստը, որ վերոհիշյալ ստուգատեսին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ մեր երկիրը՝ դրա վկայությունն է: Արդեն Մոսկվայում են գտնվում մեր 2 ճանաչված պատանի մարզիկներ Աղասի Խաչատրյանը, որին մարզում է Վահագն Մանուկյանը, ինչպես նաեւ մեկ այլ մարզիչ Արշակ Եղիազարյանի սան Անդրանիկ Ավդալյանը: Այս մարզիկները հանրապետական ու միջազգային տարբեր ստուգատեսներում միշտ էլ մրցանակային տեղեր են նվաճել, ունեն նման մրցումների մասնակցության փորձ, ուստի, բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այս անգամ էլ նրանք ձեռնունայն չեն վերադառնա հայրենիք: Մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին: Հուսանք՝ մեր պատվիրակների համար մրցանակային ելքով:

 

Related posts

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները