Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը. ՀՀ վարչապետ

Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ հետևյալը. այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն, երբեմն՝ շատ ուղիղ ասել են դրա մասին, ու մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք: Հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց սեփական փաթեթն ունե՞ն, պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», Փաշինյանն ասաց հետևյալը. «Գիտեք՝ այդ երկրներից եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային»:

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում