Մոսկվան աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ. Գալուզին

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ, դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ կապված ենք ընդհանուր պատմությամբ ու մշակույթով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ «նման մթնոլորտում աշխատելն ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ իշխում են ռուսատյացությունն ու կասկածամտությունը ռուս դիվանագետների նկատմամբ»:

Ըստ Գալուզինի՝ մերձեցմանը նպաստում են փոխշահավետ նախագծերը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը:

«Այս ամենը մեծացնում է դիվանագետների ծանրաբեռնվածությունը և պահանջում է ընդլայնել դիվանագիտական առաքելությունների աշխատակազմը»,- նշել է Գալուզինը ТАСС-ի հետ հարցազրույցում։

Related posts

Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է դպրոցների տնօրեններից կաշառք ստանալու մեջ․ գործն ուղարկվել է դատարան

Սյունիքում ժամանակակից մաքսային և լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով ՀՀ-ին 12 մլն եվրո կհատկացվի