Մոսկվան անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմն անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը։

«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներով»,- նշել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են․ «Բայդենի վարչակազմի՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ»։

Ավելի վաղ РИА Новости-ն, վկայակոչելով Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, թե ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրով ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է «ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա