Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Տիգրան Քեոսայանին

Ընթանում է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել, ծաղկեպսակներ են ուղարկել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Սեպտեմբերի 26-ին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր ամուսնու մահվան մասին։ Քեոսայանը կլինիկական մահ էր տարել և ավելի քան 9 ամիս գտնվում էր կոմայի մեջ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Նա 59 տարեկան էր։

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ առաքելական եկեղեցում։ Արարողության սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00):

Related posts

Երևանի բարձրահարկերից մեկի բակում ՌԴ քաղաքացու դի է հայտնաբերվել

Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով