Մոսկվայում մասնակի զորահավաքն ավարտվել է

Մոսկվան իրականացրել է մասնակի մոբիլիզացիայի մասով իր առջև դրված խնդիրները, ինչի կապակցությամբ հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին մոբիլիզացվածների հավաքման կետերը կփակվեն։ Այս մասին իր բլոգում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Քաղաքապետն ասել է, որ Մոսկվայի զինվորական կոմիսարն իրեն տեղեկացրել է մասնակի զորահավաքի շրջանակում ՌԴ նախագահի հրամանագրով նախատեսված և պաշտպանության նախարարության առաջադրանքում սահմանված խնդիրների կատարման մասին։

Քաղաքապետն ասել է, որ ծանուցումները, որոնք զորահավաքի ընթացքում ուղարկվել են բնակության կամ աշխատանքի վայր, դադարում են գործել։ Սոբյանինը մասնակի մոբիլիզացիան անվանել է հսկայական փորձություն մայրաքաղաքի ընտանիքների համար՝ ընդգծելով, որ այս գործընթացը քաղաքում ավարտվել է մոսկվացիների պատասխանատվության և հայրենասիրության շնորհիվ։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը