Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Սադովոդ» շուկայում երկրորդ աստիճանի հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 100 հոգուց բաղկացած խումբ և 45 միավոր տեխնիկա։ Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հարակից այրվում են սպառողական ապրանքներ։

Նշենք, որ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 14-րդ կիլոմետրում գտնվող «Սադովոդը» պատկանում է ադրբեջանական ծագումով գործարարներ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևսկայա Պլոշչադ» ընկերությանը։

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել