Մոսկվայում հզոր պայթյուն է որոտացել. գեներալ է զոհվել

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան, Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Պարզվել է, որ նրանք ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովն են և նրա վարորդը։

Այս մասին հայտնում են տեղական Telegram ալիքները։

Ականատեսները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:11-ին։ Նախնական տեղեկություններով՝ դեպքից մի քանի ժամ առաջ անհայտ անձը տան մուտքի մոտ կայանել է սկուտեր, որի բռնակին, ըստ ամենայնի, ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով պոկվել են տան մուտքի դռները, կոտրվել են նաեւ ապակիները։ Բացի այդ, վնասվել է գեներալի ծառայողական մեքենան։

Ինքնին պայթյունը կարող էր իրականացվել հեռահար եղանակով։ Հավանաբար, ռմբակոծիչը կամ նրա հանցակիցը չեն կարողացել նույնիսկ տեսադաշտում լինել, այլ մուտքի տեսախցիկ ձեռք բերել, որն ունեն բնակելի համալիրի շատ բնակիչներ։

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի մահը։

Related posts

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին