Մոսկվայում զենքով տղամարդը փորձել է ներխուժել ՌԴ ՊՆ տարածք

Մոսկվայի կենտրոնում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքի տարածք փորձել է ներխուժել ատրճանակով տղամարդ: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության գլխավոր շենքի մոտ անցակետում։

«Ատրճանակով ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը փորձել է ներխուժել նախարարության տարածք, միևնույն ժամանակ նա բարձր բղավել է և ձեռքերը թափահարել։ Օրինախախտին օպերատիվ կերպով բերման են ենթարկել, նա չի կարողացել բացատրել արարքի դրդապատճառը։ ասել է աղբյուրը։Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը օդաճնշական ատրճանակ է կիրառել։ Օրինախախտի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ մանր խուլիգանության փաստով, նա ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության։

Related posts

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ

Վստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. վարչապետը՝ Կիպրոսի նախագահին

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ