Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը բազմաբևեռության համաշխարհային անցման շարժիչ ուժն է. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելել է Պեկին, հանդիպել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ: Ապա տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Լի Ցյանի հետ հանդիպմանը Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի համագործակցությունն աշխարհում կայունացնող գործոն է, բազմաբևեռության համաշխարհային անցման շարժիչ ուժը:

«Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները համընկնում կամ մոտ են համաշխարհային ժամանակակից աշխարհակարգի սկզբունքային հարցերին և միջազգային խնդիրներին: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հաջողությամբ անցել են ամրության ստուգում և ցուցադրում են կայունության բարձր աստիճան»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը, հավելել՝ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների հետագա ամրապնդումը բխում է երկու կողմերի երկարաժամկետ շահերից:

Նա նշել է, որ Չինաստանի հետ համագործակցությունը խորանում է ՄԱԿ-ի, G7-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻՔՍ-ի շրջանակներում:

Չինաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ Մոսկվան և Պեկինը վերջին մեկ տարում համագործակցության բոլոր ուղղություններով հասել են ծանրակշիռ արդյունքների: Նրա խոսքով՝ մասնավորապես, առևտրաշրջանառությունը հերթական ռեկորդն է գրանցել՝ հասնելով 200 մլրդ դոլարի:

«Բարեհաջող իրականացվում են համագործակցության գերակա նախագծերը։ Ամրապնդվում է տարանցիկ-տրանսպորտային փոխկապակցվածությունը։ Թափ է առնում միջտարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդվում են մշակութային-հումանիտար կապերը»,- ասել է Լի Ցյանը:

Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների հանդիպման ավարտին ստորագրվել են համատեղ կոմյունիկե և այլ փաստաթղթեր:

Related posts

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ