Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել թռիչքի և վայրէջքի սահմանափակումների պատճառով․ հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը:

  1. «Դոմոդեդովո» – 71 չվերթ,
  2. «Շերեմետևո» – 72 չվերթ,
  3. «Վնուկովո» – 19 չվերթ:

«Ռոսավիացիայից» էլ հայտնել են, որ ավելի քան 80 ինքնաթիռ, որոնք մայիսի 21-22-ը պետք է թռչեին Մոսկվայի շրջանի օդանավակայաններ, սահմանափակումների պատճառով ստիպված վայրէջք են կատարել պահեստային օդանավակայաններում։

«Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի տվյալներով՝ պահեստային օդանավակայաններում մայիսի 21-22-ը վայրէջք է կատարել 82 ինքնաթիռ», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ