Մոսկվայի մոտակայքում ուկրաինական 5 անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Մոսկվայի և տարածաշրջանի օբյեկտների վրա 5 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու Ուկրաինայի փորձը։

Հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի՝ 5 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը Մոսկվայի շրջանի և Նոր Մոսկվայի օբյեկտների վրա խափանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում 4 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Մեկ այլ սարք էլ ճնշվել է ՌԷՊ միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան։

Related posts

Սաղմոս 5-ը՝ Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ բժշկական օգնության և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի հարցերը՝ ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները