Մոսկվայի հանդիպումն ինչ-որ տեղ Վաշինգտոնի ու Բրյուսելի բանակցությունների շարունակությունն է լինելու․ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի գործելաոճը նոր չէ, 1995թ․-ից եմ բանակցությունների փուլում ու չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեին նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Խոսելով Վաշինգտոնյան բանակցություններում գրանցած արդյունքների մասին՝ փոխնախարարն ասաց․

«Առաջընթացը վերաբերում էր հետևյալին․ ավելի լավ պատկերացումներ ստանալ երկու կողմերի մոտեցումների մասին։ Ամերիկյան կողմը հնարավորինս արեց ամենը, որ ստեղծվի դրական մթնոլորտ, արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնել այդ դիրքորոշումները, կան մի շարք կարևոր հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, դրա համար էլ Բրյուսելում կազմակերպվում է բարձրագույն մակարդակով հանդիպում, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը։ Ինչ-որ տեղ Մոսկվայի հանդիպումը այս բանակցությունների տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները»։

Փոխնախարարը նշեց, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին դրական ներդրում կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի ամենաազդեցիկ պետություններն են։

Related posts

Վատիկանում ընթանում է կոնկլավը

24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե դարպասին և քարե պարսպին, կոտրել դրանք` հայտնվել բենզալցակայանում

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը