Մոլդովայի պատգամավորներն արձագանքել են Ուկրաինայի ԱԽ քարտուղարի կոչերին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել Մերձդնեստրում

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը դատապարտել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը Մերձդնեստրում Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սոցիալիստների կուսակցությունը դատապարտում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի սադրիչ հայտարարությունը, որը կոչ է անում Մոլդովային՝ բացել ռազմական գործողությունների «երկրորդ ճակատը» Մերձդնեստրում՝ «Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու համար»: Նման հայտարարությունը համարում ենք չեզոք Մոլդովային բարեկամ երկու երկրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձ։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պարոն Դանիլովի հայտարարությունն իր անձնական կարծիքն է և Ուկրաինայի ղեկավարության ընդհանուր դիրքորոշման արտահայտությունը չէ»,- ասված է կուսակցության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Մոլդովայի նախագահ Սանդուն էլ պատասխանել է հակառուսական գործողությունները դադարեցնելու ՌԴ ԱԳՆ-ի պահանջին, հայտարարելով, որ Մոլդովան ազատ երկիր է, ցանկացած մարդ կարող է դուրս գալ և հրապարակայնորեն հայտնել իր կարծիքը։

Քիշնևում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքի մոտ անցած շաբաթ անցկացվել էին հակառուսական ցույցեր՝ վիրավորական կարգախոսներով և անընդունելի գործողություններով:

Related posts

Ոչ մեկը չպետք է իրեն վեր դասի օրենքից՝ անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. ԱԺ նախագահի ուղերձը

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան